Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համար
Տնտեսություն

Ջրամբարների ոռոգման ջուրը Ջրպետկոմը զոհում է հանուն ՀԷԿ-երի

Ախուրյանի ջրամբարում այս պահին լցվածությունը կազմում է 60 տոկոս, «Արփի լիճ» ջրամբարում լցվածությունը 22 տոկոս է, Ազատի ջրամբարում՝ 56, Մարմարիկի ջրամբարում՝ 33, Ապարանի ջրամբարում՝ 27 տոկոս:

2017-ին Ախուրյանի ջրամբարը գրեթե դատարկվել էր կամ դատարկել էին. պատճառների մասին այդպես էլ չխոսվեց, թեև խնդիր կար, որը կապված է Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի հետ․ ստորգետնյա ջրի հարցը փորձում էին լուծել Ախուրյանի ջրամբարի միջոցով։ Ինչևէ։

Հետաքրքիրն այն է, որ այս ջրամբարն ամենաշատն է լցված, իսկ այս ջրամբարում պետք է որ՝ ջուրն ավելի պակաս լիներ. Թուրքիան սահմանից ոչ հեռու ջրամբարներ է կառուցել և կառուցում, որոնք վերցնում են Արաքս սահմանային գետի ջուրը, և այս գետում ջրային հոսքը նվազել է, իսկ Ախուրյանի ջրամբարը հիմնականում լցվում է հենց Արաքս գետի շնորհիվ։

Պատճառը շատ պարզ է՝ մնացած գրեթե բոլոր ջրամբարներից ներքև կառուցված են ՀԷԿ-եր, որոնք վերցնում են ջրամբարների ջուրը՝ ամառ-ձմեռ, ջուր կա՞, թե՞ չկա, ոռոգման սեզո՞ն է, թե՞ ոչ։

Ժամանակին, երբ փորձ էր արվում ՀԷԿ-երի միջոցով լուծել այլընտրանքային էլէներգետիկայի հարցը, հեռուն չէին տեսնում, որ այդ նույն ՀԷԿ-երը փորձանք են դառնալու հատկապես ջրամբարների և ոռոգման համակարգի գլխին: Այդպես էլ եղավ։ ՀԷԿ-երը ոչ միայն չլուծեցին էներգետիկայի հարցը, բացի ՀԷԿ-երի սեփականատերերին հարստացնելուց, այլև խնդիր չլուծեցին: Հակառակը՝ չորացան բոլոր առուներն ու գետակները և բացի ոռոգման խնդրից, մեծ հարված հասավ գետային համակարգին, կենսաբազմազանությանը։

«Արփի լիճ» ջրամբարը, Ազատի ջրամբարը, Ապարանի ջրամբարը միշտ էլ օգտագործվել են որպես հիդրոէներգետիկայի աղբյուր, և այդ է պատճառը, որ այս ջրամբարներում ջուրը միշտ պակաս է լինում, իսկ ոլորտի պատասխանատուներն իրենց իսկ ոլորտի խնդիրների մասին բարձրաձայնելու փոխարեն մատնացույց են անում բնությունը։

Մի տարի՝ անձրև չեկավ ձյան վրա, հալոցք չեղավ, ջրամբարները չլցվեցին, այս տարի անձրևներ են դիտվել, որն էլ ազդել է ջրակուտակումների վրա, և արդյունքում ջրամբարները չեն լցվել: Ոչ մի խոսք ՀԷԿ-երի մասին, որոնք ձմռանն աշխատում են ջրամբարների ջրով։

Նման քաղաքականության արդյունքում արդեն քանի տարի է՝ Հայաստանում ոռոգման ջրի սուր պահանջ կա, սակայն Ջրպետկոմ-ը խնդիրը որևէ կերպ չի ընդունում. հակառակ դեպքում՝ ստիպված կլիներ ողջ կազմով հրաժարական տալ՝ իրականությունը ծածկելու և ոռոգման ջրի մասին հեքիաթներ հորինելու համար։

NEWSPRESS.am