Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»
Մշակույթ

Քանդված Պուշկինի 3-ն ու պատերազմից առաջ այնտեղից հեռացած ադրբեջանցիները (ֆոտո)

Պուշկինի փողոցը Երևանի ամենահին փողոցներից մեկն է, որի կառուցումն ու հիմնադրումը սկսվել է 19-րդ դարից։ Այժմ փողոցում շատ քիչ պատմական շենքեր կան, որոնք նախկինում եղել են Հին Երևանի ամենագեղեցիկ շինություններից։ Օրեր առաջ պատմաբան Մայքլ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ Պուշկին 4 հասցեում գտնվող շենքը, որտեղի բնակարաններից մեկում ապրել է ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ճանաչվել է «գերակա հանրային շահ» և ենթակա է քանդման։ Իրականում շենքը Հին Երևանի ամենանշանավոր շինություններից է եղել։ 

Ժամանակին շենքի բակում եղել են սեփական տներ, որոնցից հիմա մնացել են միայն մի քանիսը։ Բայց պահպանվել են քանդված տների ավերակները, բետոնե ու սալիկապատ հատակները։

NEWSPRESS.am Culture-ին տարածքի մասին տեղեկություններ տրամադրեց մի քաղաքացի, ով հարգելի պատճառներով չցանկացավ ներկայանալ։ Նա պատմեց, թե նախկինում այս տարածքում ովքեր են ապրել ու ինչո՞ւ է հիմա այս տարածքն այսպես։

«Այս տարածքում սեփական տներ էին, որոնք քանդեցին 9-10 տարի առաջ։ Այստեղ ապրել են նույնիսկ ադրբեջանցիներ, ովքեր բարձր պաշտոնյաներ էին, սակայն Արցախյան պատերազմից առաջ նրանք գնացին Հայաստանից։ Նրանք լավ հարևաններ են եղել հայերի հետ ու պատերազմի ժամանակ նրանք ոչ թե փախչել են, այլ նրանց հայերն են ճանապարհել։ Փաստացի Ադրբեջանի տարածքում ապրող հայերին այդ ժամանակ սպանում էին, իսկ այստեղ լավ վերաբերմունք էին ցույց տալիս ու ճանապարհում, որ վատ բան չպատահի նրանց հետ։ Այստեղ ապրում էր նաև տիկին Էմման, ով աշխատում էր Մատենադարանում, ուսումնասիրում էր հին ձեռագրեր։ Նա տիրապետում էր նաև օտար լեզուների։ Այս կիսաքանդ տանն էլ, եթե չեմ սխալվում, նույնպես ադրբեջանցի էր ապրում, որը դարձրին ավտոտնակ, իսկ հիմա կիսաքանդ վիճակում է։ Այստեղ ապրում էին մտավորականներ ու մեծ մարդիկ, իսկ հիմա դատարկություն է»։

Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ ցավով է հիշում, թե ինչպես քանդեցին քաղաքի սրտում գտնվող այս պատմական շինությունները։

«Քանդողներն անգամ հաշվի չէին առնում, որ ներսում ապրողներ կան։ Այս բակում հիմա մնացել է ևս մեկ կիսաքանդ կառույց։ Առաջին հարկում ապրում էր բժշկուհի տիկին Անահիտը, ով գիշերային հերթապահությունից եկել էր ու քնած ժամանակ նկատել, թե ինչպես են քանդում տան երկրորդ հարկը։ Փաստացի նրանք նույնիսկ քանդելիս չգիտեին, թե որտեղ կա ապրող մարդ և որտեղ չկա։ Կամ էլ գիտեին, բայց նրանց համար մեկ էր։ Հիշում եմ, թե նա ինչպես էր պատմում այդ ժամանակվա իր ապրումները։ Նա ասում էր, որ քնած էր ու իրեն թվաց, թե երկրաշարժ է։ Այստեղ նույնիսկ տուն կար, որ քանդեցին ու տան տերերը, ովքեր Ֆրանսիայում էին, հետո միայն իմացան, որ քանդել են իրենց տունը։ Ես այս ամենը տեսել եմ իմ աչքով ու զգում եմ, որ ապրում ենք մի երկրում, որտեղ օրենք գոյություն չունի։ Ով ինչ ցանկանում, անում է։ Այս երկիրը հիմա երիտասարդներինն է, ովքեր պիտի վայելեն, սակայն եթե այսպես շարունակվի, ապա մեր երկրից բոլորը կփախչեն քոչվորի նման։ Սա քաղաքի սիրտն էր, իսկ հիմա բան չի մնացել»։

Հավելենք նաև, որ NEWSPRESS.am-ն առաջիկայում կանդրադառնա այս տարածքում նախկինում եղած ու հիմա հրաշքով պահպանված պատմական արժեքներին։