Հայաստանի պետական պարտքը 6․851 մլրդ դոլար է
Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6.851 մլրդ դոլար։ Փետրվարի ընթացքում այն նվազել է մոտ 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։
Պետական պարտքը փետրվարին նվազել է հիմնականում ներքին պարտքի որոշակի մարման հաշվին։
Փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է մոտ 5.56 մլրդ դոլար՝ հունվարի վերջի համեմատ նվազելով 15.8 մլն դոլարով։
Ներքին պարտքը կազմել է 1.291 մլրդ դոլար՝ նվազելով 31.1 մլն դոլարով։