Ռոնալդուի դիտարժան գոլն ու Չեմպիոնների լիգայում սահմանած նոր ռեկորդը (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում երեկ՝ ապրիլի 3-ին, Թուրինի «Յուվենթուսը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին» և զիջեց խոշոր՝ 0:3 հաշվով:
Հանդիպման ժամանակ դուբլի հեղինակ դարձավ մադրիդցիների պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Նախ երրորդ րոպեին նա բացեց հանդիպման հաշիվը, ապա 64-րդ րոպեին շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Հանդիպման վերջնական հաշիվը 72-րդ րոպեին ձևակերպեց Արքայական ակումբի բրազիլացի պաշտպան Մարսելոն:
Այս գոլերի շնորհիվ Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում` դառնալով պատմության միակ ֆուտբոլիստը, ով մրցաշարում տասը խաղ շարունակ առնվազն մեկ գոլ է խփում: Մինչ այս, նախորդ ռեկորդը պատկանում էր Ռուդ վան Նիստելրոյին (9 գոլ, 2002/03թթ. մրցաշրջան):