YouTube-ի կենտրոնական գրասենյակի մոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կան տուժածներ
4-5 մարդ է հոսպիտալացվել YouTube-ի կենտրոնական գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Կենտրոնական գրասենյակը տեղակայված է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի հյուսիսում՝ Սան-Բրունոյում։ Այս մասին հաղորդում է INTERFAX-ը։
Սան-Բրունոյի ոստիկանությունը հաստատել է YouTube-ի կենտրոնական գրասենյակի մոտ հրաձգության փաստը։ Ոստիկանությունից խորհուրդ են տվել խուսափել որոշ հարակից փողոցներից։
Ավելի վաղ, ընկերության աշխատակիցները Թվիթերում գրել են , որ աշխատավայրից ոչ հեռու լսել են հրաձգության ձայներ և տեսել փախչող մարդկանց։
Նշվում է, որ Սան-Բրունոյի ոստիկանությունը պատահածի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։
Պարզվել է, որ կրակողը կին է եղել։