Կոտայքի մարզում 34-ամյա կին վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 34-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մեղրաձորի վարչական տարածքում՝ դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 17 AA 170 համարանիշի ավտոմեքենյաով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Մարմարիկ գետում:
shamshyan.com-ի տեղեկացմամբ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդին՝ Հ. Հովհաննիսյանին, և նրա ուղևորին՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 41-ամյա Կարեն Մուրադյանին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել գետից դեպի երթևեկելի գոտի, որից հետո քարշակի միջոցով մեքենան տեղափոխվել է համապատասխան վայր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: