Երևանում երիտասարդը կրակել է աղջկա ուղղությամբ ու մարմնական վնասվածք պատճառել. Shamshyan.com
Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանություն բերման է ենթարկվել Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պ.-ն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն այնուհետև կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղ.-ին և 23-ամյա Մարգարիտա Պ.-ին։
Կայքի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վլադիմիր Պ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մարգարիտա Ղ.-ի և Մարգարիտա Պ.-ի ուղղությամբ։
Կրակոցների արդյունքում Մարգարիտա Ղ.-ն ստացել է մարմնական վնասվածք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում