Մասիմիլիանո Ալեգրին կգլխավորի թիմ, որն Իտալիայից չէ
Թուրինի «Յուվենթուսի» իտալացի մասնագետ Ալեգրին խոսել է իր ապագայի մասին։ Մինչ Ալեգրիի հայտարարությունը, եվրոպական սպորտային պարբերականները նշում էին, որ իտալացի մասնագետն ամենայն հավանականությամբ կգլխավորի Լոնդոնի «Արսենալը»։
Իսկ Լոնդոնում արդեն հիմա վստահաբար նշում են, որ Արսեն Վենգերը կլքի ակումբը։ Ալեգրին իր հայտարարության մեջ նշել է, որ իր ապագա ակումբը չի լինի Իտալիայից։
Իտալացին հավելել է նաև, որ նա ցանկանում է իր ուժերը փորձել այլ երկրում։
Ակտիվ խոսում են նաև, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ն։ Ալեգրիի անունը դեռ նախորդ մրցաշրջանում էր շրջանառվում, որ նա կգնա «Արսենալ», սակայն թիմում մնաց Վենգերը։
Իսկ իտալացի մասնագետի համար առաջնայինն այսօրվա հանդիպումն է, որտեղ իր թիմը կփորձի ռևանշի հասնել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։