Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»

Երբ սեփական հետույքն աթոռին պահելու համար մարդուց վերածվում են սողունի

Որոշ հանրապետականներ իրենք իրենց մեջ մրցույթ են հայտարարել, ով ավելի շատ կարող է շողոքորթել ու քծնել իրենց «առաջնորդ», երկրի նախագահ Սերժ Սարգսյանին ու նրա տիկնոջը: Այս առումով իրեն մենաշնորհային դիրքում պատկերացնող Էդուարդ Շարմազանովին մրցակից է հայտնվել՝ հանձին նախկին դատախազ, ներկա պատգամավոր Գևորգ Կոստանյանի:

Այնպես որ՝ այս երկուսը մրցավազք են սկսել և առաջին տեղի համար անկոտրում կամքով ու համառորեն պայքար են մղում։

Ի տարբերություն ՀՀԿ խոսնակ Շարմազանովի՝ Կոստանյանին այդքան հաճախ հնարավորություն չի ընձեռվում «երկրպագել» իր առաջնորդին: Ուստի նա արդեն օդից է որսում առիթները՝ հերթական քծնանքի համար:

Համացանցում հայտնվել է «ՀԺ»-ի հարցազրույցը Կոստանյանի հետ, որտեղ նա տանջվելով փորձում է հիմնավորել իր խոսքն այն մասին, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի համար առաջադրի իր թեկնածությունը՝ հաշվի առնելով այն, որ նա մինչ այդ ասել է, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին։

Ու այստեղ Կոստանյանն իր ուղեղի բոլոր ծալքերից հանելով եղած ու չեղած գիտելիքի պաշարը, գործի դնելով ճարտար լեզուն՝ փորձում էր բացատրել՝ ինչ է նշանակում հավակնել և ինչու պետք է Սարգսյանը հավակնի պաշտոնին։ Բայց այս հարցում լեզվի ճարտարությամբ, շոպլիկությամբ ու քծնելու խելքից դուրս հնարքներով օժտված Շարմազանովն՝ ո՞ւր, Կոստանյանն՝ ո՜ւր․․․

«Ինչո՞ւ է հավակնում․․․»,- հարցնում է Կոստանյանն ինքն իրեն և մտածում, ինքն էլ չհասկանալով երևի, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Բայց քանի որ փորձությունը պետք է հաղթահարեր, որի համար իրավաբանական գիտելիքները չէին օգնի, սկսում է բուն քծնանքը․ 

«Հավակնում է, քանի որ այդպես է պետք․․․ այս պահին այլ տարբերակ չկա․․․ հավակնում է, քանի որ ճիշտը դա է․․․»։

Չի քննարկվում, թե ում համար է այդպես պետք, ում համար է դա ճիշտ․․․

Ու այն ժամանակ, երբ թվում էր, թե Կոստանյանը պետք է տապալի փորձությունն ու արժանանա «առաջնորդ տիրոջ» ցասմանը, նրան փրկում է լրագրողի հարցը՝ ո՞վ է լինելու առաջին տիկինը։ Ու այստեղ ուրախության պոռթկում․

«Ո՜նց չէի մտածել․․․»,- ծիծաղելով ասում է Կոստանյանն ու ոգևորված պատասխանում․ «Իհարկե, վարչապետի կինը․․․» (նկատի ունի Ռիտա Սարգսյանին-հեղ․)։

Տեսարանը տհաճ էր ու նողկալի, իհարկե, հասարակ մահկանացուներիս համար, և ո՛չ թե ՀՀԿ-ականների, ում ականջը սովոր է լսելու և աչքը՝ տեսնելու, թե ինչպես են քծնում ու սողում յուրայիններն ամեն օր։

Իհարկե, չի արգելվում գնահատել իր ղեկավարի արժանիքները, բայց երբ դա հնչում է պարզապես նվիրված մարդու շուրթերից, այն ականջ ու աչք է շոյում, իսկ սա այդ դեպքը չէ։

Երբ մարդ գովում է իր ղեկավարին, անվանում նրան իսկական «առաջնորդ» ու օճառը ձեռքին մտնում համապատասխան տեղը՝ այն դեպքում, երբ այդ ղեկավարը նույն բացահայտ ձևով թալանում է, ստրկացնում ու խաբում մարդկանց, ապա սովորական գովքը վերածվում է շողոքորթության ու քծնանքի, որը տհաճ է ու նողկալի, քանի որ դա արվում է սեփական հետույքն աթոռին պահելու համար։ Այս դեպքում արդեն քծնողը մարդուց վերածվում է սողունի։

NEWSPRESS.am