Նունե Ավետիսյանը բարեգործական համերգներով կլինի Հայաստանում և Արցախում (ֆոտո)
Լոսանջելեսաբնակ բարերար, ասմունքող Նունե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ բարեգործական համերգներով պատրաստվում է այցելել Հայաստան, ինչպես նաև Արցախ:
«Այս առավոտ, ասմունքի սիրահար մի խումբ հայրենակիցներ ինձ առաջարկեցին համերգային շրջագայության մեկնել Հայաստան և Արցախ։
Պոեզիայի երեկոներ Հայաստանի հինգ քաղաքներում՝ Երևան, Սևան, Գյումրի, Վանաձոր, Դիլիջա՜ն, որից հետո Ստեփանակերտ և Շուշի՜.....
ԵՍ ՀԱՄԱՁԱ՜ՅՆ ԵՄ»,- գրել է Ավետիսյանն ու նաև տեղեկացրել, որ այդ համերգները բարեգործական են լինելու։
«Ժողովուրդը կգա առանց տոմս գնելու։ Ես պիտի սրտանց ծառայեմ, ու խոնարհվեմ, իմ հրաշք հայրենակիցների առաջ։ Մենք պոեզիայի տոն պիտի անենք մեր պատմական քաղաքներում։
Հայաստանն Աստծո երկիրն է, և սա կլինի իմ սրբագույն առաքելությունը Աստծո հողի վրա»,- գրել է տիկին Ավետիսյանը։