Ձյուն, բուք, քամու ուժգնացում. Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշադրություն
Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությունով, վարորդներին հորդորում ենք նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն»։