Ո՞ւմ ու ինչպե՞ս է կծել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը (տեսանյութ)
Կատալոնական Բարսելոնայի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն այս մրցաշրջանի երկրորդ հատվածում կարողացավ ձեռք բերել լավ մարզավիճակ ու հիմա գրեթե յուրաքանչյուր խաղում կարողանում է գրավել մրցակցի դարպասները։
Անկասկած նա կլինի Ռուսաստանում տեղի ունենալիք աշխարհի առաջնության գլխավոր ֆիգուրներից մեկը, ով Ուրուգվայի հավաքականի հետ միասին կպայքարի գլխավոր տիտղոսի համար։
Աշխարհի նախորդ առաջնությունում Սուարեսը իր հավաքականում լավագույններից մեկն էր։ Սակայն նրա մասին խոսեցին ոչ թե լավ խաղի համար, այլ իր տարօրինակության։ Իտալիայի հետ հանդիպման ժամանակ Սուարեսը կծեց իտալացիների պաշտպան Ջորջիո Կիելինիին։ Այդ դեպքից հետո ամբողջ համացանցում Սուարեսի ծաղրանկարներն էին։ Շատերը սպասում են, որ այս ամռանը Սուարեսը աչքի կընկնի ոչ թե կծելով, այլ հրաշալի խաղով։
Անգամ ֆուտբոլիստներից շատերը սկսեցին ծաղրել ու նշել, որ պետք է զգուշանալ Սուարեսի ատամներից ու բերանից։
NEWSPRESS.amSport-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ պատկերված են բոլոր այն դեպքերը, որտեղ ուրուգվայցին կծել է իր մրցակիցներին։