Ռուսաստանում հայտնաբերվել է 18-րդ դարի ժանտախտի զոհերի մասսայական գերեզմանատուն
Ռուսաստանի Տուլա քաղաքում շինարարական աշխատանքներ կատարելիս մարդիկ հայտնաբերել են գերեզմաններ։ Աշխատանքներ իրականացնող մարդիկ փորել են ու գտել եկեղեցու հիմքեր, ինչպես նաև մասսայական գերեզմանատուն։
Ինչպես հաղորդում են տեղի քաղաքային իշխանությունները, հայտնաբերվել են փայտե արկղեր, որոնց մեջ եղել են մարդկանց ոսկորներ ու մարմնի մնացորդներ։ Արկղերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ,սակայն նախնական տեղեկատվությամբ խոսքը գնում է մոտ 30 արկղի մասին։ Ինչպես հաղորդում է Ria.ru լրատվական գործակալությունը, այս ամենը քաղաքային իշխանության համար մեծ անակնկալ էր։
Քաղաքային դումայի աշխատակիցը նշել է, որ աշխատանքներ իրականացնելուց առաջ ենթադրվում էր, որ ինչ-որ բան կհայտնաբերվի, քանի որ այս տարածքը պատմական տարածք է։Նա իր խոսքում հավելել է նաև, որ ընթանում է աշխատանքների երկրորդ ամիսը ու առաջին դեպքը չէ, որ ինչ-որ պատմական ու հին բան են հայտնաբերում։
Փորձագետները նախնական նշել են, որ ամենայն հավանականությամբ այստեղ թաղված են 18-րդ դարի ժանտախտի զոհերը։