Գոլ խաղադաշտի կենտրոնից․ Յուրայ Կուցկայի գլուխգործոցը Թուրքիայում (տեսանյութ)
Ֆուտբոլային շաբաթից հետո սպորտային պարբերականները հիմնականում քննարկում էին Իբրահիմովիչի ու Բոնուչիի գոլերը։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ Թուրքիայում։
Թուրքիայում խփվեց այս շաբաթվա ու, ինչո՞ւ չէ, նաև մրցաշրջանի լավագույն գոլերից մեկը։
Թուրքական «Գալաթասարայի» ու «Տրապզոնսպորի» միջև հանդիպումնրը միշտ էլ ստացվում են լաված, կոպիտ ու դիտարժան։ Սակայն այս անգամ այս ամենին գումարվեց նաև ֆանտաստիկ գոլ։
Հանդիպման վերջնամասում «Տրապզոնսպորի» սլովակ կիսապաշտպան Յուրայ Կուցկան մրցակցի դարպասը գրավեց խաղադաշտի կենտրոնից։ Նրա նկատմամբ կանոնները խախտելուց հետո նա ընկած տեղից վեր կացավ ու միանգամից հարվածեց դարպասին։
Արդյունքում «Տրապզոնսպորը» 1-2 հաշվով պարտվեց, սակայն թիմի ֆուտբոլիստը խփեց այս տարվա ամենագեղեցիկ գոլերից մեկը։