ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Վազող տողեր

Տարոն Մարգարյանը թանկարժեք կոշիկները հագել էր, որ ծառ տնկի՞, թե՞ նկարվի

Շաբաթ օրը ծառատունկ էր. մեծ ու փոքր հավաքվել էին Երևանում՝ ականատես լինելու, թե ինչպես է Տարոն Մարգարյանը ծառ տնկում` կտրելու փոխարեն: Իրոք որ, արածը քաջագործություն էր և իհարկե արժանի էր նկարահանվելու: Տարածքում ավելի շատ տեսախցիկ կար, քան ծառ տնկող կամ հենց ծառ: Եղած-չեղած մեկ ծառի երջանկությունը կոչվում է «տարոնմարգարյանական ծառատունկ»:

Մեկ ծառ տնկելու համար հավաքվել էին մեծ ու փոքր, անգամ՝ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ ծառը պահեր, բայց դե Տարոն Մարգարյանը ծա՞ռը բռներ, ջո՞ւրը լցներ, թանկարժեք կոշիկներով հարթեցնե՞ր հողը, բահի պո՞չը բռներ, ծա՞ռը տնկեր, թե՞ նայեր տեսախցիկներին:

Այդ միայնակ խեղճ ծառը տնկվեց ու երևի թե երջանիկ դարձավ, քանի որ երկար տառապանքներից հետո վերջապես հասավ հանգրվան-հողին: Մեկ ժամ մեկ ծառի համար հանդիսականները սպասում էին, դեռ լույսը չէր բացվել, որպեսզի նման իրադարձությունից չուշանան և հանդիսավոր պայմաններում, երբ Մարգարյանը ծառը հանձնի հողին, պատմական պահը չկորցնեն:

Ի դեպ, հավաքվածները խոսում էին, որ Տարոն Մարգարյանն անձամբ է գրել «մեկ ծառ» օպերացիան: Որքան էլ զարմանալի է, նա քաղաքապետի իր պարտականություններին, պարզվում է, լրջորեն է մոտենում:

Խեղճ ծառը երևի արդեն մտածում էր թառամելու մասին, բայց դե հերոսաբար դիմացավ, քանի որ այլ տարբերակ չուներ. չորանալու պարագայում մեղադրելու էին ծառին, որ իր պարտականությունները թերակատարել է կամ լավ չի կատարել, գուցե հարկերը ժամանակին չի մուծել և ինքնաչորացել է:

Եվ երբ արդեն ծառը բարեհաջող հողի մեջ էր` Նալբանդյանի անմիջական և գործուն աջակցությամբ, Տարոն Մարգարյանի կոշիկները համաձայնեցին թեթևակի հարթեցնել հողը և ջուր ցողել ծառին: Բարձրյալի օրհնությամբ ծառը վերջապես հանգրվանեց այնտեղ, որտեղ պետք էր հանգրվաներ, և այդ արարողության համար քաղաքապետարանը մեկ կլորիկ գումար էր առանձնացրել Տարոն Մարգարյանի քաջառողջության համար համար, որը մասնակի քայքայվեց ծառատնկման ընթացքում:

Չէ՞ որ նա իր ծանր տեղը նախ թեթևացրել էր, հետո համաձայնել էր ծառին դիպչել, նաև համոզվել էր, որ ծառը ենթակա է տնկման, կարող է բերք տալ, եկամուտ բերել, նաև տնտղել էր չորսբոլորը, որ ապահով է տեսախցիկներով, համապատասխան քանակի հանդիսականներով, ծափահարողներով: Դրանից հետո, Բարձրյալի օգնությամբ, Նալբանդյանի անմիջական մասնակցությամբ ծառը հանձնեց հողին և սուրբ վայրերից օրհնության ուղերձ էր եկել քաղաքապետարան` ծառի բարեհաջող տնկման դեպքի առնչությամբ, և օրհվեց այդ ծառը, քանի որ հազարավոր ծառերի մեջ, որ կտրվել և արմատախիլ էին արվել, Երևանում այս մեկ ծառը պետք է բարեխոս հանդիսանա Սուրբ Պետրոսի առաջ` երբ կգա ոմանց համար դրախտի կամ դժոխքի դռներից ներս խցկվելու ժամանակ:

Իհարկե, անտեսենք, որ Տարոն Մարգարյանը ոչ թե իր տնկած ծառին էր նայում, այլ տեսախցիկներին և համապատասխան դիրքեր ընտրում՝ ըստ այդմ, իսկ ո՞վ թերություն չունի:

NEWSPRESS.am