Հայաստանում պահածոների արտադրությունը մասամբ աճ է գրանցել
2018-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 198.1 տոննա պահածո, իսկ 2017-ի հունվարին՝ 184.1 տոննա. պահածոների արտադրության աճը կազմել է 7.6%:
132.5 տոննան կազմել են բանջարեղենի պահածոները՝ 2017-ի համեմատ աճելով 12.1%-ով, 5.1 անգամ էլ աճել են մսի պահածոները՝ կազմելով 13.7 տոկոս:
Պահածոների մասով նաև նվազում է արձանագրվել. 2017-ի հունվարի համեմատ այս տարվա հունվարին 40.5%-ով նվազել է ձկան պահածոների արտադրությունը և կազմել 7.2 տոննա:
Մրգի պահածոների արտադրությունն էլ հունվարին կազմել է 44.5 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.9 տոկոսով: