Ֆուտբոլի «Աստծո»՝ Զլատան Իբրահիմովիչի հերթական շեդեվր-գոլն Ամերիկայում (տեսանյութ)
Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իրահիմովիչն իր նորամուտը նշեց «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում։ Իր նորամուտի խաղում հարձակվողը դուբլի հեղինակ դարձավ, իսկ ակումբը 4-3 հաշվով հաղթեց «Լոս Անջելեսին»։
Ամբողջ հանդիպման ժամանակ երկրպագուներն իրենց երգերով ողջունում էին Իբրային։ Սակայն հանդիպման զարդն այդ ամենի հետ մեկտեղ եղավ Զլատանի ֆանտաստիկ գնդակը։
Շվեդ ֆուտբոլիստը ֆուտբոլի պատմության այն բացառիկներից է, ով հեղինակում է մեկը մյուսից գեղեցիկ, արտասովոր ու ֆանտաստիկ գոլեր։ Իր նորամուտի խաղում հարձակվողը կերտեց ևս մեկ գլուխգործոց։ Հանդիպումից հետո եվրոպական սպորտային պարբերականների առաջին էջերին Իբրայի հրաշալի գոլն էր։
NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է Զլատան Իբրահիմովիչի ֆանտաստիկ գոլը։