Սրբուհի Սարգսյանը հերթական շքեղ ելույթն է ունեցել «Голос»-ում և անցել հաջորդ փուլ (տեսանյութ)
Ուկրաինական «Голос» նախագծի հերթական փուլում Սրբուհի Սարգսյանը կրկին փայլուն ելույթ է ունեցել՝ այս անգամ կատարելով լեհերեն՝ "Dziwny jest ten swiat" երգը:
Մարզիչներից Բաբկինը նշել է, որ Սրբուհու ելույթը հիասքանչ էր. «Ես չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, բայց Պոտապի թիմում դու ադամանդ ես: Ես կնստեցնեի քեզ առաջին տեղում»,- ասել է Բաբկինը:
Ջամալան էլ հիշել է, թե ինչպես էր հուսահատ պայքարում Սրբուհու համար, որովհետև նա անհավատալի ձայն ունի, բայց այս ելույթի ժամանակ, երգչուհու կարծիքով, Սրբուհին իր էմոցիաներով խանգարեց ինքն իրեն. «Բոլոր այդ նոտարները հանճարեղ էին, տեմբրը հանճարեղ էր, հիասքանչ էր, բայց զգացմունքային ֆոնին ես չհասկացա՝ քեզ հետ ինչ էր կատարվում: Ես չեմ ուզում շողոքորթել ու ասել, որ գերազանց էր»,- ասել է երգչուհին:
Բաբկինն իր հերթին զարմանքով է արձագանքել «շողոքորթել» արտահայտությանը. «Ինչո՞ւ շողոքորթել»:
Սրբուհու մարզիչը՝ Պոտապը նշել է, որ երգերի լեզուն Սրբուհու համար անհարմար էին. նախ նա երգել է ուկրաիներենով, հիմա էլ լեհերենով. «Ես շատ եմ ուզում լսել ու քեզ հետ որևէ հայերեն երգի վրա աշխատել: Այսօր՝ Nubmer 1 (համար 1)»,- իր խոսքը եզրափակել է մարզիչը:
Այսպիսով՝ Սրբուհի Սարգսյանը նախագծի հաջորդ փուլում է:
Մանրամասները՝ տեսանյութում են