Նոր տրանսֆերային բում Եվրոպայում․ Ռոնալդուն կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է այս ամռանը փոխել ակումբը։ Պարբերականներն այս եզրահանգման են եկել, քանի որ պորտուգալացին դժգոհ է իր աշխատավարձից ու ցանկանում է, որ այն բարձրացնեն։
Արդեն մի քանի անգամ պորտուգալացին ակնարկել է, որ ցանկանում է այնքան գումար ստանալ, որքան Լեոնել Մեսսին։ Մյուս կողմից մադրիդյան թիմն այս ամռանը պատրաստվում է պայքարել Նեյմարի, Էդեն Ազարի ու Հարի Քեյնի տրանսվերների համար։
Այս տրանսֆերներից 2-ի իրականացման դեպքում Ռոնալդուի տեղը մեկնարկային կազմում դառնում է մշուշոտ։ Մյուս կողմից էլ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է թիմի կազմ վերադարձնել Ռոնալդուին ու տալ այն աշխատավարձը, որը ցանկանում է նա։
Արդեն հիմա խոսակցությունները շատ են ամառային տրասվերային պատուհանի մասին։ Եթե այսպես շարունակվի, ապա այս ամառը կլինի ֆուտբոլի պատմության ամենաթեժ տրանսվերային ամառը։