Խոշոր ավտովթար Լեհաստանում․ բախվել են տուրիստական ավտոբուսն ու բեռնատարը․ կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լեհաստանում. ռուսական տուրիստական ընկերության ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային և կողաշրջվել։ Այդ մասին հաղորդում է NTV.ru-ն:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սվեբոձիցե քաղաքի մոտակայքում։ Պատահարի հետևանքով 11 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, որոնցից 2-ը հոսպիտալացվել է։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածների մեջ եղել է Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի։
Դեպքի վայրում տուժածներին տարհանելու համար փրկարար ծառայությանն օգնել է նաև բժշկական ջոկատը։ Հաղորդվում է նաև, որ զբոսաշրջիկները վերադառնում էին Չեխիայի մայրաքաղաք Պրահայից։
Դեպքի վայրում աշխատում է նաև ոստիկանությունն ու քննչական ծառայությունը, ովքեր պարզում են վթարի հանգամանքները։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։