Նյու Յորքում տեղի ունեցավ միջազգային ամենամյա ավտոցուցադրությունը
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ավտոսրահում ուրբաթ օրը կայացավ համաշխարհային մեքենաների ցուցադրություն, որի ժամանակ առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց մոտ 20 ավտոմեքենա։
Ինչպես հաղորդում է TACC-ը, Նյու Յորքի ամենամյա միջազգային ավտոցուցադրության կազմակերպիչները հաղորդել են, որ այս տարի Jacob Javits Convention կենտրոնում ցուցադրվելու է մոտ 1000 ավտոմեքենա, որոնցից ավելի քան 20-ը կարելի է տեսնել առաջին անգամ։
Ցուցադրությանը ներկայացված էին Toyota, Subaru, Volkswagen, Acura и Cadillac ընկերությունների ամենաշքեղ ավտոմեքենաները։ Նյու Յորքի միջազգային ավտոսրահն ամենամյա ցուցադրություններ է անում սկսած 1900 թվականից։
Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 1-ը, որին կմասնակցի ավելի քան 1 միլիոն մարդ։