Ինչպե՞ս դիմավորեցին Զլատան Իբրահիմովիչին Լոս Անջելես Գելեքսիի երկրպագուները (տեսանյութ)
Այսօր ԱՄՆ է ժամանել Մանչեսթեր Յունայթեդի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Ինչպես արդեն հաղորդել էինք, նա պայմանագիրը խզել էր Մանչեսթերյան ակումբի հետ և նախնական համաձայնության եկել ամերիկյան ակումբի հետ։
Զլատան Իբրահիմովիչին օդանավակայանում դիմավորել են ակումբի երկրպագուներն ու լուսանկարվել իրենց նոր աստղի հետ։ Ֆուտբոլիստը ինքնագրեր է բաժանել ու երկար ժամանակ անցկացրել երկրպագուների հետ։
Թիմի մարզչական շտաբն էլ հայտարարել է, որ արդեն այս հանգստյան օրերին Իբրան կարող է իր նորամուտը նշել Լոս Անջելես Գելեքսիի կազմում։
Հավելենք նաև, որ ամերիկյան ակումբի երկրպագուներն այնպես բուռն դիմավորեցին հարձակվողին, որ տպավորություն էր, թե նրանք դիմավորում են նոր ծագող աստղի։ Փաստացի Զլատանի համբավը տարածված է ամբողջ աշխարհում։