ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
Հասարակություն

Ախալցխայի հայկական դպրոցի հայ տնօրենը պոկել է դպրոցի հայատառ ցուցանակը (ֆոտո)

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի մասին NEWSPRESS.am-ի հրապարակումներն արդեն հասցրել են բավականին մեծ քննարկումների առիթ դառնալ։

Հիշեցման կարգով նկատենք, որ Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություն է ստեղծում, անգամ ուսուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե «երեխաների միջից Ցեղասպանության թախիծը պետք է հանել։ Ի՞նչ կարիք կա նրանց հիշեցնել 100 տարի առաջ տեղի ունեցածը»։

Ավելի սթափ ու սառը դատող մեր հայրենակիցներն, իհարկե, իրենց մեկնաբանություններում կարծիք են հայտնել Ակոպովայի ոչ հայանպաստ արարքի վերաբերյալ։ Իսկ որոշ ֆեյք օգտատերեր ու հատկապես տնօրենի ազգականները, մեկնաբանություն են թողել, թե իբր կայքը նյութը գրել է մեկ անձի պատմածով՝ այն էլ հարբեցող ինչ-որ մեկի, հակառակ կողմի կարծիքը չի հարցրել, և ընդհանրապես, հրապարակման մեջ ամեն ինչ սուտ է։ Սա բնական արձագանք է, բայց միանգամից պետք է հիասթափեցնենք նման «գրագիրներին»։

Նյութը գրելուց առաջ, NEWSPRESS.am-ը զրուցել է և՛ ծնողների, և՛ դպրոցում աշխատող ուսուցիչների հետ։ Պարզապես աղբյուրը չբացահայտելու իրավունքով, մենք չենք հայտնում նրանց անունները, քանի որ վերջիններս իրենք են խնդրել չբացահայտել իրենց, այն պարզ պատճառով, որ երեխան կարող է խնդիրներ ունենալ դպրոցում, իսկ ուսուցիչը՝ ազատվել աշխատանքից։ Կան նաև ձայնագրություններ այն մասին, թե ինչպես է տնօրենն ուսուցիչներին տվել վերոհիշյալ «հրահանգը»։ Ակոպովան ասել է․ «․․․Հերիք է ողբանք և լաց լինենք։ Թող այնտեղ տերտերը խաչքարի մոտ ինչ ուզում է, անի՝ մեր դպրոցը նման բաներ չի անելու․․․» (սա նրա խոսքից փոքրիկ կտոր է-հեղ.)։

Մենք, իհարկե, ունենք Սուսաննա Ակոպովայի «հերքումը», որով նա ավելի շատ հաստատում է, քան հերքում, որ դպրոցում հակահայկական տրամադրվածություն կա․ էլ ինչի՞ մասին է խոսքը։

Այնուամենայնիվ, այս անգամ ուզում ենք անդրադառնալ տնօրենի վարքագծի այն դրսևորումներին, որոնց ներկայացնողները չեն վախեցել բացահայտվելուց։

Հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանն, օրինակ, պատմում է, որ արդեն 40 տարի Ակոպովնայի հետ աշխատում է այս դպրոցում։ Շատ մտերիմ են եղել, և խնդիրներ չեն ունեցել։ Ակոպովնայի՝ տնօրեն դառնալուց հետո, ամեն ինչ փոխվել է։ Տնօրեն ընկերուհին կրճատել է հայերենի ժամերը ու սկսել «հետապնդել» ուսուցչուհուն։

Մեզ հետ զրույցում Սուսաննա Ակոպովան ասաց, թե «Աստղիկ Պետրոսյանը նյարդային է», և բացատրեց՝ «նա չի լսում ինձ ու չի ենթարկվում»։

Անկեղծության համար պետք է ասել, որ այս պատասխանն ինքնին ողջամիտ չէ։ Հատկապես, որ մեր տեղեկությունների համաձայն՝ Պետրոսյանին բոլոր աշակերտները սիրում են, և նա իրեն երբեք սխալ քայլեր թույլ չի տվել։ Սա մի կողմից։

Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է նշանակում՝ ասել, թե «ուսուցիչն ինձ չի լսում կամ չի ենթակվում»․ ասել կուզի՞, թե Ակոպովան սրտկատիրական կարգե՞ր է հաստատել դպրոցում, և բոլորը նրան պետք է ենթարկվե՞ն և լսե՞ն, իսկ անհնազանդները դուրս շպրտվե՞ն շարքից։

Թեև Ակոպովան պնդում է, թե ինքն իրեն թույլ չի տա աշխատանքից ազատել Պետրոսյանին, բայց, ներեցեք, այդ դեպքում ինչո՞ւ է ամենուր հետապնդում նրան, արհամարհական տոնով խոսում նրա հետ ու դիմում Էթիկայի հանձնաժողով՝ Պետրոսյանին նկատողություն անելու համար (տնօրենն ինքն է այդ մասին ասել-հեղ․)։ Թե՞ նպատակ ունի անտանելի դարձնել Պետրոսյանի կյանքը դպրոցում, որպեսզի նա ինքն իր դիմումի համաձայն հեռանա աշխատանքից։

«Նման բան չի լինելու։ Ես ինչո՞ւ պետք է հեռանամ աշխատանքից»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ չի ընկրկելու տնօրենի առաջ։
Նաև հարկ ենք համարում նկատել, որ Ակոպովան խոսում է Պետրոսյանի՝ չենթարկվելու և նյարդային լինելու մասին, քանի որ Պետրոսյանը դեմ է նրա հակահայկական հայացքներին։ Եվ նման դեպքերում հանդես է գալիս «ընդդիմադիր» դիրքից։

«Ես ծնողների բանակ ունեմ, ովքեր կկանգնեն իմ կողքին և ինձ հետ թույլ չեն տա նրան դնել հայոց լեզվի վերջակետը։ Մյուսները ձայն չեն հանում, վախենում են, որ աշխատանքը կկորցնեն, իսկ ես չեմ վախենում, ես չեմ կարող լռել»,- ասում է Պետրոսյանը։

Տնօրենն սկսել է ամեն ժողովի մատ թափ տալ Պետրոսյանի վրա ու անգամ նրան «անշնորհք» է անվանել։

«Ազնիվ խոսք, կանգնած էի, ոչինչ չէի անում, պահակներն էլ էին այդտեղ, եկավ, նայեց վրաս ու ասաց՝ «անշնորհք»։ Դուրը չի գալիս, որ դեմ եմ խոսում ու թույլ չեմ տալիս արմատախիլ անել հայոց լեզուն»,- ասաց Պետրոսյանը։

Մեր տեղեկություններով՝ Ակոպովան թույլ սովորող աշակերտների ծնողներին ասում է, որ հանեն իրենց երեխաներին դպրոցից։ Այդ մասին նա արտահայտվել է, թե՝ «կեղտը հանեք դպրոցից»։

Հարկ է նկատել, որ Ակոպովան հանել է տվել դպրոցի հայատառ ցուցանակը։ Դպրոցի՝ հայերենով և անգլերենով ցուցանակը դարձել է վրացերեն-անգլերեն մակագրությամբ։

Սպորտի վարպետ Գևորգ Շուշանյանն էլ մեզ հետ զրույցում պատմում է, որ 1993 թվականից վարձակալությամբ վերցրել է դպրոցի դահլիճն ու մարզում է երեխաներին։ Բավականին առաջընթացներ են գրանցել, մրցումներից վերադարձել հաղթանակով։ Դպրոցի պատին նա փակցրել է սպորտի առաջնություններին մասնակցած ու հաղթած մարզիկների նկարները, որոնք Ակոպովան հանել է տվել՝ միայն իրեն հայտնի պատճառաբանություններով ու փակցրել իր «նախընտրած» երեխաների նկարները։

Բացի այդ, այս տարիների ընթացքում Գևորգ Շուշանյանը հասցրել է վերանորոգել մարզադահլիճն ու մարզվելու համար ստեղծել հարմարավետ պայմաններ։ Այժմ Ակոպովան այն փորձում է վերցնել մարզչի ձեռքից։ Նա սկզբում ցանկացել է պարի խումբ բացել՝ իր պարուսույց թոռնուհուն ապահովելով աշխատանքով, հիմա էլ ասում է, որ ուզում է այդ դահլիճում գրապահոց բացել։ Թե իրականում ո՞րն է տնօրենի շահագրգռվածությունը՝ մարզչից ազատվելու համար, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ նա լիովին չարաշահում է իր դիրքը ու Վրաստանի հատուկ ծառայություններում նախկինում աշխատած ամուսնու օգնությամբ, կարողանում է հասնել իր նպատակներին։ Ակոպովնան ամուսնու թելադրանքով հաղորդում է տվել ոստիկանությանն առ այն, որ իբր Գևորգ Շուշանյանը վառել է Վրաստանի դրոշն ու վրացի երեխաներին չի վերցնում մարզելու։

«Ո՞նց կարելի է նման բան ասել, երբ ես չեմ արել նման բան, հաստատ։ Իսկ հետո էլ՝ ո՞վ ասաց, թե ես վրացի սաներ չունեմ, ինձ մոտ նաև վրացի երեխաներն են պարապում և բավականին առաջխաղացում ունեն»,- ասում է Շուշանյանն ու նշում, որ արդեն մեկ տարի տնօրենի հետ դատական գործընթացի մեջ են, բայց չի պատրաստվում ընկրկել ու պետք է ապացուցի իր անմեղությունը։ Մինչ այդ, նա խոստովանում է, որ Ակոպովայի կողմից հնչեցված անհիմն ու անտեղի վարկաբեկումներն անդրադառնում են իր սաների հաջողության վրա։

Այն, որ Վրաստանի իշխանության կողմից վերահսկողություն կա, և Ակոպովան չի ուզում հայտնվել «սև ցուցակում», անհերքելի ճշմարտություն է: Հարկ է նկատել նաև, որ նա արդեն այս հարցում չափի զգացողությունը կորցրել է և չարաշահելով իր դիրքն ու «կաշվից դուրս գալով»՝ փորձում է անել ավելին, քան իրենից պահանջվում է՝ մի կողմից հաճոյանալու, մյուս կողմից էլ՝ իր աթոռը պահելու և անձնական հարցերը լուծելու համար։

Վրաստանի իշխանությունը գուցե նրանից պահանջել է փակել Ցեղասպանության թեման դպրոցում, բայց քիչ հավանական է, որ պահանջեր պոկել դպրոցի հայատառ ցուցանակը, իսկ առավել ևս՝ անհնար է կարգադրեր, որ տնօրենը դպրոցը սարքի իր «դուքյանը»։
Այս ամենը ոսկե ձկնիկի մասին հեքիաթն է հիշեցնում, ու չի բացառվում, որ ամեն ինչի ձգտող Սուսաննան հայտնվի կոտրած տաշտի առաջ։

Շարունակելի․․․

Արմինե Մկրտումյան