Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն դպրոցների ամառային արձակուրդներըԵրևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվըՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ
Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ
Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)Բաստուրմայի ռազմավարություն․ երկիրը կտոր-կտոր կտրում, Ադրբեջանին են տալիս․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանըՎանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասինՆիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHubԼավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ ԲաբայանՄիրզոյանը հանդիպել է Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվելՔրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկինԲագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան (տեսանյութ)Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորածԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ ենՆոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Պահանջում ենք՝ 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար «լրագրող» ներկայացող նշված անձին և «Civic News» ալիքին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կադիրովի որդին դարձել է Պուտինի համալսարանի համակարգողը«Խաղաղության» են պատրաստվում․ թյուրքագետ (լուսանկար)Գլխավոր դատախազն անպատասխան թողեց Սամվել Վարդանյանին խոշտանգելու հարցը (տեսանյութ)
Հասարակություն

Ախալցխայի հայկական դպրոցի հայ տնօրենը պոկել է դպրոցի հայատառ ցուցանակը (ֆոտո)

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի մասին NEWSPRESS.am-ի հրապարակումներն արդեն հասցրել են բավականին մեծ քննարկումների առիթ դառնալ։

Հիշեցման կարգով նկատենք, որ Ակոպովան դպրոցում հակահայկական տրամադրություն է ստեղծում, անգամ ուսուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե «երեխաների միջից Ցեղասպանության թախիծը պետք է հանել։ Ի՞նչ կարիք կա նրանց հիշեցնել 100 տարի առաջ տեղի ունեցածը»։

Ավելի սթափ ու սառը դատող մեր հայրենակիցներն, իհարկե, իրենց մեկնաբանություններում կարծիք են հայտնել Ակոպովայի ոչ հայանպաստ արարքի վերաբերյալ։ Իսկ որոշ ֆեյք օգտատերեր ու հատկապես տնօրենի ազգականները, մեկնաբանություն են թողել, թե իբր կայքը նյութը գրել է մեկ անձի պատմածով՝ այն էլ հարբեցող ինչ-որ մեկի, հակառակ կողմի կարծիքը չի հարցրել, և ընդհանրապես, հրապարակման մեջ ամեն ինչ սուտ է։ Սա բնական արձագանք է, բայց միանգամից պետք է հիասթափեցնենք նման «գրագիրներին»։

Նյութը գրելուց առաջ, NEWSPRESS.am-ը զրուցել է և՛ ծնողների, և՛ դպրոցում աշխատող ուսուցիչների հետ։ Պարզապես աղբյուրը չբացահայտելու իրավունքով, մենք չենք հայտնում նրանց անունները, քանի որ վերջիններս իրենք են խնդրել չբացահայտել իրենց, այն պարզ պատճառով, որ երեխան կարող է խնդիրներ ունենալ դպրոցում, իսկ ուսուցիչը՝ ազատվել աշխատանքից։ Կան նաև ձայնագրություններ այն մասին, թե ինչպես է տնօրենն ուսուցիչներին տվել վերոհիշյալ «հրահանգը»։ Ակոպովան ասել է․ «․․․Հերիք է ողբանք և լաց լինենք։ Թող այնտեղ տերտերը խաչքարի մոտ ինչ ուզում է, անի՝ մեր դպրոցը նման բաներ չի անելու․․․» (սա նրա խոսքից փոքրիկ կտոր է-հեղ.)։

Մենք, իհարկե, ունենք Սուսաննա Ակոպովայի «հերքումը», որով նա ավելի շատ հաստատում է, քան հերքում, որ դպրոցում հակահայկական տրամադրվածություն կա․ էլ ինչի՞ մասին է խոսքը։

Այնուամենայնիվ, այս անգամ ուզում ենք անդրադառնալ տնօրենի վարքագծի այն դրսևորումներին, որոնց ներկայացնողները չեն վախեցել բացահայտվելուց։

Հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանն, օրինակ, պատմում է, որ արդեն 40 տարի Ակոպովնայի հետ աշխատում է այս դպրոցում։ Շատ մտերիմ են եղել, և խնդիրներ չեն ունեցել։ Ակոպովնայի՝ տնօրեն դառնալուց հետո, ամեն ինչ փոխվել է։ Տնօրեն ընկերուհին կրճատել է հայերենի ժամերը ու սկսել «հետապնդել» ուսուցչուհուն։

Մեզ հետ զրույցում Սուսաննա Ակոպովան ասաց, թե «Աստղիկ Պետրոսյանը նյարդային է», և բացատրեց՝ «նա չի լսում ինձ ու չի ենթարկվում»։

Անկեղծության համար պետք է ասել, որ այս պատասխանն ինքնին ողջամիտ չէ։ Հատկապես, որ մեր տեղեկությունների համաձայն՝ Պետրոսյանին բոլոր աշակերտները սիրում են, և նա իրեն երբեք սխալ քայլեր թույլ չի տվել։ Սա մի կողմից։

Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է նշանակում՝ ասել, թե «ուսուցիչն ինձ չի լսում կամ չի ենթակվում»․ ասել կուզի՞, թե Ակոպովան սրտկատիրական կարգե՞ր է հաստատել դպրոցում, և բոլորը նրան պետք է ենթարկվե՞ն և լսե՞ն, իսկ անհնազանդները դուրս շպրտվե՞ն շարքից։

Թեև Ակոպովան պնդում է, թե ինքն իրեն թույլ չի տա աշխատանքից ազատել Պետրոսյանին, բայց, ներեցեք, այդ դեպքում ինչո՞ւ է ամենուր հետապնդում նրան, արհամարհական տոնով խոսում նրա հետ ու դիմում Էթիկայի հանձնաժողով՝ Պետրոսյանին նկատողություն անելու համար (տնօրենն ինքն է այդ մասին ասել-հեղ․)։ Թե՞ նպատակ ունի անտանելի դարձնել Պետրոսյանի կյանքը դպրոցում, որպեսզի նա ինքն իր դիմումի համաձայն հեռանա աշխատանքից։

«Նման բան չի լինելու։ Ես ինչո՞ւ պետք է հեռանամ աշխատանքից»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ չի ընկրկելու տնօրենի առաջ։
Նաև հարկ ենք համարում նկատել, որ Ակոպովան խոսում է Պետրոսյանի՝ չենթարկվելու և նյարդային լինելու մասին, քանի որ Պետրոսյանը դեմ է նրա հակահայկական հայացքներին։ Եվ նման դեպքերում հանդես է գալիս «ընդդիմադիր» դիրքից։

«Ես ծնողների բանակ ունեմ, ովքեր կկանգնեն իմ կողքին և ինձ հետ թույլ չեն տա նրան դնել հայոց լեզվի վերջակետը։ Մյուսները ձայն չեն հանում, վախենում են, որ աշխատանքը կկորցնեն, իսկ ես չեմ վախենում, ես չեմ կարող լռել»,- ասում է Պետրոսյանը։

Տնօրենն սկսել է ամեն ժողովի մատ թափ տալ Պետրոսյանի վրա ու անգամ նրան «անշնորհք» է անվանել։

«Ազնիվ խոսք, կանգնած էի, ոչինչ չէի անում, պահակներն էլ էին այդտեղ, եկավ, նայեց վրաս ու ասաց՝ «անշնորհք»։ Դուրը չի գալիս, որ դեմ եմ խոսում ու թույլ չեմ տալիս արմատախիլ անել հայոց լեզուն»,- ասաց Պետրոսյանը։

Մեր տեղեկություններով՝ Ակոպովան թույլ սովորող աշակերտների ծնողներին ասում է, որ հանեն իրենց երեխաներին դպրոցից։ Այդ մասին նա արտահայտվել է, թե՝ «կեղտը հանեք դպրոցից»։

Հարկ է նկատել, որ Ակոպովան հանել է տվել դպրոցի հայատառ ցուցանակը։ Դպրոցի՝ հայերենով և անգլերենով ցուցանակը դարձել է վրացերեն-անգլերեն մակագրությամբ։

Սպորտի վարպետ Գևորգ Շուշանյանն էլ մեզ հետ զրույցում պատմում է, որ 1993 թվականից վարձակալությամբ վերցրել է դպրոցի դահլիճն ու մարզում է երեխաներին։ Բավականին առաջընթացներ են գրանցել, մրցումներից վերադարձել հաղթանակով։ Դպրոցի պատին նա փակցրել է սպորտի առաջնություններին մասնակցած ու հաղթած մարզիկների նկարները, որոնք Ակոպովան հանել է տվել՝ միայն իրեն հայտնի պատճառաբանություններով ու փակցրել իր «նախընտրած» երեխաների նկարները։

Բացի այդ, այս տարիների ընթացքում Գևորգ Շուշանյանը հասցրել է վերանորոգել մարզադահլիճն ու մարզվելու համար ստեղծել հարմարավետ պայմաններ։ Այժմ Ակոպովան այն փորձում է վերցնել մարզչի ձեռքից։ Նա սկզբում ցանկացել է պարի խումբ բացել՝ իր պարուսույց թոռնուհուն ապահովելով աշխատանքով, հիմա էլ ասում է, որ ուզում է այդ դահլիճում գրապահոց բացել։ Թե իրականում ո՞րն է տնօրենի շահագրգռվածությունը՝ մարզչից ազատվելու համար, դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ նա լիովին չարաշահում է իր դիրքը ու Վրաստանի հատուկ ծառայություններում նախկինում աշխատած ամուսնու օգնությամբ, կարողանում է հասնել իր նպատակներին։ Ակոպովնան ամուսնու թելադրանքով հաղորդում է տվել ոստիկանությանն առ այն, որ իբր Գևորգ Շուշանյանը վառել է Վրաստանի դրոշն ու վրացի երեխաներին չի վերցնում մարզելու։

«Ո՞նց կարելի է նման բան ասել, երբ ես չեմ արել նման բան, հաստատ։ Իսկ հետո էլ՝ ո՞վ ասաց, թե ես վրացի սաներ չունեմ, ինձ մոտ նաև վրացի երեխաներն են պարապում և բավականին առաջխաղացում ունեն»,- ասում է Շուշանյանն ու նշում, որ արդեն մեկ տարի տնօրենի հետ դատական գործընթացի մեջ են, բայց չի պատրաստվում ընկրկել ու պետք է ապացուցի իր անմեղությունը։ Մինչ այդ, նա խոստովանում է, որ Ակոպովայի կողմից հնչեցված անհիմն ու անտեղի վարկաբեկումներն անդրադառնում են իր սաների հաջողության վրա։

Այն, որ Վրաստանի իշխանության կողմից վերահսկողություն կա, և Ակոպովան չի ուզում հայտնվել «սև ցուցակում», անհերքելի ճշմարտություն է: Հարկ է նկատել նաև, որ նա արդեն այս հարցում չափի զգացողությունը կորցրել է և չարաշահելով իր դիրքն ու «կաշվից դուրս գալով»՝ փորձում է անել ավելին, քան իրենից պահանջվում է՝ մի կողմից հաճոյանալու, մյուս կողմից էլ՝ իր աթոռը պահելու և անձնական հարցերը լուծելու համար։

Վրաստանի իշխանությունը գուցե նրանից պահանջել է փակել Ցեղասպանության թեման դպրոցում, բայց քիչ հավանական է, որ պահանջեր պոկել դպրոցի հայատառ ցուցանակը, իսկ առավել ևս՝ անհնար է կարգադրեր, որ տնօրենը դպրոցը սարքի իր «դուքյանը»։
Այս ամենը ոսկե ձկնիկի մասին հեքիաթն է հիշեցնում, ու չի բացառվում, որ ամեն ինչի ձգտող Սուսաննան հայտնվի կոտրած տաշտի առաջ։

Շարունակելի․․․

Արմինե Մկրտումյան