Ֆլորիդայում մայր ու որդի լողափում զբոսնելիս հայտնաբերել են 18-րդ դարի նավ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում հայտնաբերվել են հին նավի փլատակներ։ Նավը հայտնաբերել են Ջուլիա Թերներն ու իր 8-ամյա որդին։ Այդ մասին հայտնում է NTV.ru-ն:
Լողափում զբոսնելու ժամանակ մայրն ու որդին տեսել են նավի փլատակը, որը եղել է լողափի ցանկապատին կից։ Մոտենալով ու տեսնելով՝ նրանք հասկացել են, որ դա ոչ թե ցանկապատի մաս է, այլ հին նավի մնացորդ։
Փորձագետները պարզել են, որ դա 18-րդ դարի նավ է։ Փորձագետներն ընդգծել են նաև, որ սա չափազանց հազվադեպ հանդիպող հայտնագործություն է։
Ինչպես հաղորդում է Fox News-ը, փորձագետներն ուսումնասիրել են նավի լուսանկարները, նավի մնացորդներն ու աշխատանքներ են իրականացնում, որ հետագայում վերականգնվի նավի նախնական տեսքն ամբողջությամբ։