Կեմերովոյի հրդեհի պատճառով հետաքննչական աշխատանքները սկսվել են Կեմերովոյի վարչակազմից
«Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում հրդեհի գործով հետաքննչական գործողություններ են անցկացվում Կեմերովոյի վարչակազմում: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
Հետաքննչական գործողությունները մի շարք պատասխանատուների նկատմամբ շարունակվում են: Որոշ տվյալներով՝ սկսվել են հետաքննչական գործողություններ, այդ թվում՝ քաղաքային վարչակազմում:
Ստուգվում են այն անձինք, ովքեր թույլտվություններ են տվել շենքը շահագործելու համար, որի արդյունքում հրուշակեղենի գործարանից այն վերածվել է զվարճանքի կենտրոնի:
Նշվում է, որ ձերբակալված Յուլյա Բուգդանովայի բնակարանում խուզարկություն է կատարվել: