Զինված ավազակային հարձակում Լոռիում. գազալցակայանի աշխատակցին ստիպել է ողջ գումարը հանձնել իրեն. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 30-ին, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված, ներս է մտել Վանաձոր քաղաքի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայան և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել գումար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարձակումն իրականացրած անձն աշխատակցին ստիպել է, որպեսզի դրամարկղում եղած ողջ գումարը հանձնի իրեն, ինչն էլ կատարել է աշխատակիցը։
Կայքի տեղեկություններով՝ գումարը կազմում է մոտ 220 հազար դրամ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում