Եթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով
Մամուլ

«Իրատես». Ամերիկա-ռուսական հակամարտությունը տեղափոխվում է նաև Հայաստան. ԱՄՆ-ը բաց դաշտ բերեց «Ծռերին»

«Իրատես» թերթը գրում է.

«Հայոց մայիսը, կարծես, հանդարտորեն իր տեղը զիջում է ապրիլին. կարևորագույն գործընթացները սկսել են տեղի ունենալ ապրիլին. ապրիլյան պատերազմ, ապրիլյան խորհրդարանական ընտրություններ, «ապրիլյան» նախագահ` յուր ինաուգուրացիայով, «ապրիլյան» վարչապետ` առանց ինաուգուրացիայի, և, իհարկե, ընդդիմության ապրիլյան «իշխանափոխություն»` գերմանական «լրտես», Ռուսաստանում հեղափոխություն իրականացրած Լենին պապի ապրիլյան թեզիսների արդիականացմամբ:

Նկատենք` խաղի առնչությամբ արդեն իսկ վառվում են գեոքաղաքական մոմերը ևս: Ո՛չ. դեռ նկատի չունենք պարոն Միլզի` Հայաստանին հրաժեշտից առաջ քայլերի կասկադը. դրա մասին` քիչ ներքևում: Առաջին հերթին նկատի ունենք ռուսական ռազմական ոստիկանության մուտքը Հայաստան. նախ` Գյումրի, ապա` Երևան: Չանդրադառնանք «մուտքի» իրավական հիմնավորվածության պակասին և այդ առնչությամբ հայոց իշխանությունների քար լռությանը: Դիտարկենք քաղաքական գործոնը:

Այո՛, այն «ապրիլյան» ատաղձ ունի: Որովհետև ժամանակը, որն ընտրվեց «ռսի օրհնյալ ոտքի» հերթական մուտքի համար, ինչպես ասացինք, ապրիլյան սպասվող ներքաղաքական զարգացումներին ընդառաջ էր: Իհարկե, կարող ենք նաև առավել գլոբալ հայացքով նայել այդ «ոտքին», ընդգծելով տարածաշրջանային` Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Վրաստան կապերի-հանդիպումների ակտիվացման, Աֆրինից հետո Մանբիջ, ապա և Իրաք` Սինջար, հասնելու թուրքական «սապոգի» ելևէջումները ևս։

Այնուհանդերձ, պետք է ասել կարևորը` Ռուսաստանը, այո, վախենում է Հայաստանում «գունավոր հեղափոխության» հնարավորությունից և փորձում է կազմ ու պատրաստ լինել, որպեսզի «կայծից», ասենք, «կապույտ մազից», այս անգամ ոչ թե ՊՊԾ գրավող, այլ Ղարաբաղի ներկայացուցչության դեմ հավաքվող մասսայից «մայդան»` Ուկրաինա չկերտվի:

Այդ մեկը հաստատ Ռուսաստանը թույլ չի տա: Ո՛չ մի գնով: Քանզի հիբրիդային Բերմուդի մեջ հայտնված` պատժամիջոցներ, դիվանագիտական դեմարշ, Կեմերովո` նորընտիր Պուտինի հրաժարական, Ռուսաստանը Հյուսիսային Կորեա-ԱՄՆ «երկխոսությունից» առաջ, չի կարող այնպիսի կարևորագույն «կետ» (իրենց խոսքով` «ֆորպոստ») Հայաստանը տանուլ տալ, երբ ամերիկյան անվտանգության նոր հայեցակարգում առաջնահերթ են համարվել հենց Ռուսաստանն ու ռուսական ուղղությունը:

Հաջորդիվ խաղին «խառնվում» է միստր Միլզը: Ասել է` նույնքան դանդաղորեն ապրիլին ամերիկա-ռուսական հակամարտությունը տեղափոխվում է նաև փոքրիկ Հայաստան: Ու թող հայտնի փորձագետներն այլևս չպնդեն` մեր կողմերում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում` նկատի ունենալով ղարաբաղյան խնդիրը (տե՛ս ղարաբաղյան ներկացուցչության դեմ «տաքացվող» միտինգը):

Եվ ուրեմն, միստր Միլզը, որ ցայդ ԱՄՆ «տրանզիտ» էր արել հայ պատգամավորների բավականին ծանրակշիռ էշելոնին, նրանց հետևից էլ դեպ ԱՄՆ ահավոր ներկայացուցչական այց էր ունեցել Բակո Սահակյանը, այժմ էլ պարոն Միլզը վերցրեց ու ասաց` չենք սատարելու բռնությամբ և ոչ թե երկխոսությամբ իշխանափոխության գնացող ուժերին:

Շատ նուրբ բան տեղի ունեցավ այդպիսով: Ընդ որում` խնդիրը ոչ այնքան պարոն Միլզի` ԵՄ համաձայնագիր ստորագրած, վարչապետության գնացող Սերժ Սարգսյանին սատարումն էր, որքան այն, որ Նահանգները դեֆակտո բաց դաշտ բերեց նաև ապագաղութացման լոզունգով հանդես եկող «Ծռերին», ուժի գործադրումը արդարացնող ուժերին, որից դեպ հաջորդ քայլը` ի վերջո, ինչ ուժեր են կանգնած բռնարարքներ նախընտրող այդ ուժերի հետևում, լոկ տեխնիկայի հարց կարող է լինել: Ինչի արծարծումն էլ, կարծում ենք, չի ուշանա:

Որովհետև հայ ժողովուրդն ընտրել է ապրելու՛ ապրիլը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում