Լոնդոնում ձերբակալվել է Անգլիայի պատմության ամենախոշոր գողության հեղինակներից մեկը
Լոնդոնում ձերբակալվել է Անգլիայի պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր գողության մեջ կասկածվող անձանցից ևս մեկը:
Այս մասին հանտնում է BBC-ն: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեք տարի առաջ, երբ գողերը հափշտակել էին շուրջ քսան միլիոն դոլլարի թանկարժեք զարդեր ու իրեր:
57- ամյա տղամարդը ձերբակալվել է երեքշաբթի առավոտյան, և ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, նրա մոտից հայտնաբերվել ու առգրավվել է այդ գողացված զարդերից մի քանիսը: Ոստիկանությունից փոխանցում են, որ նա այժմ գտնվում է Լոնդոնի հյուսիսում տեղակայված ոստիկանության շենքում: Ավելի վաղ գողության համար վեց հոգի էր դատապարտվել:
Նրանցից չորսը, ի դեպ բոլորն էլ թոշակառու պապիկներ՝ Ջոն Քոլինզը,Դանիել Ջոնսը, Թերի Պերկինսն ու Բրայան Ռիդերը, գողոնը բաժանել էին միմյանց միջև: Մինչ այժմ հայտնաբերվել է գողացված իրերի շատ քիչ մասը՝ մոտավորապես 4 միլիոն ֆունտ արժողությամբ իրերը:
2016 թվականին նրանց դատարանը մեղավոր ճանաչեց և դատապարտեց 6-ից 7 տարի ազատազրկման, սակայն շատ չանցած գողությունը կազմակերպած Թերի Պերկինսը բանտում մահացավ: Խմբից միայն մեկն է, ով ազատությսն մեջ է, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի: