Պարենային անվտանգություն․ գյուղմթերքի առումով ինքնաբավ չենք. Գառնիկ Պետրոսյան (տեսանյութ)
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտեսության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը գյուղմթերքի ինքնաբավության առումով մի քանի խնդիր է տեսնում։ Նախ կան մշակաբույսեր, որոնք ինքաբավ են, սակայն ոչ բոլոր մշակաբույսերի մասով է դա հնարավոր ասել։
Գառնիկ Պետրոսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում մատնանշում է հատկապես հացահատիկը, որի մասով երկիրը երբեք ինքնաբավ չի եղել, իսկ բանջարեղենի և կանաչեղենի մասով՝ այո։
Գառնիկ Պետրոսյանին նաև մտահոգում է այն, որ խորհրդային շրջանից հետո մոտ երեք անգամ կրճատվել են ոռոգելի ցանքատարածությունները, և շատ հողեր չեն օգտագործվում․ թիվ մեկ խնդիրը ոռոգման ջրի հարցն է։
Նա նաև նշում է, որ ոռոգման ոլորտում հսկայական գումարներ է ներդրվել՝ սակայն ներդրված գումարներին համապատասխան արդյունք չկա։ Պարենային ապահովության համար թիվ մեկ հարցը ոռոգման ջրի կանոնավոր մատակարարումն է։
Մանրամասները` տեսանյութում