Ֆրանսիայում պատրաստվում են Մակրոնի Մոսկվա այցին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հաստատել է, որ մայիս ամսին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի այցը Մոսկվա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
«Այս պահին այցը նախանշված է»,- ասել է Լե Դրիանը՝ պատասխանելով «Սկրիպալի գործի» շրջանակներում Մոսկվա Մակրոնի այցելության վերաբերյալ հարցին` RTL ռադիոընկերության եթերում:
Հիշեցնենք, որ բրիտանական հատուկ ծառայություններում աշխատող նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա աղջիկը` Յուլյան, թունավորվել էին մարտի 4-ին բրիտանական Սոլսբերիում: Բրիտանական կողմը հաստատել էր, որ Սկրիպալը թունավորվել է А234 դեղանյութով և թունավորմանը մասնակից է ռուսական պետությունը, Ռուսաստանը կտրականապես հերքում է թունավորման մեղադրանքը: