Կեմերովոյի հրապարակը շարունակում է փակ մնալ
Կեմերովոյի հրապարակը դեռևս փակ է, տարածքում ոստիկաններ են հսկողություն սահմանել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը: Հրապարակում դրված են փակոցներ, որտեղից ներս թողնում են միայն հատուկ թույլտվությամբ:
Նշենք, որ մարտի 27-ին «Ձմեռային բալենի» առևտրաժանացային կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո հրապարակում մեծաթիվ հավաքներ էին տեղի ունեցել, որի ընթացքում նաև հնչել է Կուզբասի նահագապետ Աման Տուլեեվին պաշտոնանկ անելու հարցը:
Կեմերովոյի շրջանի ժողովրդական խորհրդի պատգամավոր Ալեքսեյ Սինիցինն այս առիթով նշել է, որ նման միջոցառումն անհրաժեշտ է, որպեսզի սուգը չվերաճի քաղաքական շարժման:
Նա նաև նշել է, որ հրապարակում թեև հավաքվել էին որդեկորույս ծնողներն ու հրդեհի զոհերի հարազատներ, սակայն այնտեղ նաև այլ մարդիկ կային` դիմակներով: Բացի այդ, ըստ նրա, հրապարակում են եղել Նավալնիի շտաբից մարդիկ:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնի հրդեի հետևանքով զոհվել է 64 մարդ, որից 41-ը` երեխա: