«Իրավունք». Ճվճվ Արոյի որդուն համաներման տա՞կ կգցեն
«Իրավունք» թերթը գրում է.
«Հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի գործով, որի մեջ մեղավորը հայտնի Ճվճվ Արոյի սկանդալներով հայտնի որդին՝ Սարգիս Վարդանյանն է, իսկ վթարի հետևանքով զոհվեցին ՃՈ երկու ոստիկան, դեռ քար լռություն է:
Տուժող կողմի հարազատները դժգոհում են և մտավախություն ունեն, որ քննությունն ուզում են փակուղի տանել: Իսկ մեղադրյալի փաստաբաններն էլ շարունակում են ամեն բան անել՝ արդարացնելով իրենց պաշտպանյալին:
Ավելին, ըստ տարածված լուրերի, նրանք հույս ունեն, որ համաներման տակ կգցեն երկու մարդու կյանք խլած իրենց պաշտպանյալին՝ արդարացնելով, որ նա եթե ուզենար էլ, չէր կարող կանխել վթարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում