Ժոզե Մոուրինյոն վերջնականապես «սպանեց» Պոգբային․ ֆրանսիացին ամռանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»
Մինչ սպորտային պարբերականները մեկնաբանում են ու ներկայացնում ազգային ընտրանիների միջև տեղի ունեցող ընկերական հանդիպումները, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» նոր կոնֆլիկտներ ու լուրեր են հասունանում։ Անգլիական ակումբին մոտ կանգնած լրատվամիջոցները նշում են, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ու Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններն ավելի են լարվել։
Աղբյուրները նշում են նաև, որ ֆրանսիացին իր գործակալ Մինո Ռայոլային խնդրել է, որ իր համար նոր ակումբ գտնի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժոզեի ու Պոգբայի հարաբերությունները լարված էին, սակայն վերջերս պորտուգալացի մասնագետը հայտարարեց, որ ամեն ինչ կարգին է։
Հավելենք նաև, որ «Մադրիդի Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր առաջնային թիրախներից է համարում հենակետային գոտում թարմություն մցնելը։
Ամիսներ առաջ իսպանական ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում էին, որ իսպանական ակումբը սկսել է բանակցությունները Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցում։ Այս լուրերը, սակայն, մարեցին այն ժամանակ, երբ պարոն Ժոզեն հայտարարեց, որ ամեն ինչ կարգին է: