Մոսկվայում շարունակում է ձյուն տեղալ․ ՌԴ մայրաքաղաքի փողոցներում խցանումներ են
Մոսկվայում և հարակից տարածաշրջաններում այսօր երեկոյան կտեղա ձյուն, որը վերջինը կլինի այս տարվա համար։ Այս մասին Ria.ru լրատվական գործակալությանը հայտնել է երկրի հիդրոմետ ծառայության մասնագետ Տատյանա Պոսդնյակովը։
«Երեքշաբթի գիշերը կտեղա ձյուն, որը վերջինը կլինի այս տարվա համար։ Այս տարվա գարնանային օրացույցի երկրորդ ամիս մենք կմտնենք համեմատաբար տաք եղանակով, որն էլ կնպաստի, որ հալոցքներ տեղի ունենան ու կամաց-կամաց մոտենանք գարնանային կլիմային»,- ընդգծել է Տատյանան։
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մարտի 27-ի առավոտյան խցանումներ էին առաջացել։ Նախօրեին հաղորդվել էր, որ ցուրտ եղանակը շարունակվելու է։ Այս ամենի հետ մեկտեղ երկրի մայրաքաղաքում խցանումները շատ են, քանի որ համապատասխան մարմինները չեն կարողանում լուծել այս խնդիրը։
Հավելենք նաև, որ Կոմունալ ծառայությունների աշխատակիցները տեղեկացրել են, որ այդ խնդիրները կլուծվեն կարճ ժամանակում։