Գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել
«Ստուգված ԱԳԼՃԿ-ների 100 տոկոսի մոտ հայտնաբերվել են խախտումներ, խաղալիքների ոլորտում 83 տոկոսի մոտ, օծանելիքի, կոսմետիկական արտադրանքի ոլորտում՝ 80 տոկոսի, ցածրավոլտ սարքավորումներ վաճառողների՝ 76 տոկոսի, կենցաղային և սանիտարահիգիենիկ ապրանքների՝ 71 տոկոսի, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվողների՝ 67 տոկոսի մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՇՎՏՄ նախագահ Հովհաննես Խալիկյանը:
Նա նաև նշեց, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017 թվականին իրականացրել է 197 ստուգում և տնտեսվարողների 81,7 տոկոսի մոտ հայտնաբերվել է տարբեր բնույթի խախտումներ։
Ըստ բանախոսի՝ խախտումները հիմնականում վերաբերել են գնահատման փաստաթղթերի, մակնշման, չափագիտական նորմերի բացայությանը․ «Դաշտում խնդիրները շատ-շատ են, դրանք չեն սահմանափակվում հայտնաբերելով ու տուգանելով»։