«Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում հրդեհից առաջ 1,500 մարդ է եղել
Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում հրդեհից քիչ առաջ 1,500 մարդ է եղել։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Կեմերովոյի փոխնահանգապետ Վլադիմիր Չերնովը ելույթ է ունեցել Կեմերովոյի խորհուրդների հրապարակում նշել է, որ հրդեհից առաջ շենքում մոտ 1,500 մարդ է եղել, 700 հոգու հրշեջները կարողացել են դուրս հանել։
Նա նաև ընդգծել, որ հրշեջներն օպերատիվորեն հասել են դեպքի վայր, թեև հակառակը հաստատող փաստերին․ «Մարտի 25-ին՝ ժամը 16։04–ին, հաղորդագրություն ստանալուց հետո 16։12-ին հասել են դեպքի վայր»։
Վերջին տվյալներով՝ «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ։