Հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան․ Տիգրան Բալայան
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով` Ռուսաստան՛ի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան:
Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի աշխատակիցը հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո անջատել է իրազեկման համակարգը: Այդ մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:
РИА Новости-ն, փաստաբան, քրեական իրավունքի հարցերով մասնագետ Ալեքսեյ Սինիցինին հղումով, գրում է, որ աշխատակցին կարող է 7 տարվա ազատազրկում սպառնալ:
ՌԴ ՔԿ-ն դեռ պարզում է աշխատակցի դրդապատճառները: 4 հարկանի առևտրի կենտրոնում հրդեհը սկսվել է կիրակի: Նշվում է նաև, որ զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է:
Հրդեհի հետևանքով զոհվել է 67 մարդ, նրանցից 9-ը` երեխաներ: