Կեմերովոյում հրդեհի հետևանքով 53 մարդ է զոհվել
«Ձմեռային բալենի» առևտրա-զվարճանքի կենտրոնում հրդեհին զոհ է գնացել 53 մարդ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
«Կեմերովոյի առևտրային կենտրոնում փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 14 զոհի մարմին։ Այսպիսով, այս պահին հաստատված է 53 զոհի մասին տեղեկությունը»,- ասել է Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Ավելի վաղ օպերատիվ շտաբում հայտնել էին 55 զոհի մասին։
Կեմերովոյում «Ձմեռային բալենի» առևտրա-զվարճանքի կենտրոնում կիրակի օրը հրդեհ է բռնկվել։ Երկուշաբթի առավոտյան Կեմերովոյի օպերատիվ շտաբում հաղորդվել է կրակի չեզոքացման մասին։
Կեմերովոյի հիվանդանոցում մնում է 12 տուժած, ևս 36 մարդ ամբուլատոր բուժում է ստանում։