Անհետաքրքիր խաղ, թույլ ֆուտբոլ․ Հայաստան 0-0 Էստոնիա
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական հանդիպում՝ Հայաստանի ու Էստոնիայի հավաքականների միջև։ Հանդիպումն անցավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տարածքային ու մի փոքր նաև խաղային առավելությամբ, սակայն հանդիպման ընթացքում այդպես էլ գոլեր չտեսանք։
Հանդիպման ընթացքում մեր ընտրանու կազմում հրաշալի հանդիպում անցկացրեց Կամո Հովհաննիսյանը, ով կարողացավ ամբողջովին վերահսկել իր եզրը, կազմակերպել ու մասնակցել գրոհներին, ինչպես նաև օգնել պաշտպաններին։
Լավ հանդիպում անցկացրեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով թերևս մեծ հաշվով աննկատ էր մնում խաղադաշտում, սակայն մեր թիմի ամենավտանգավոր պահերը հենց նա ստեղծեց։
Հավելենք նաև, որ այս հանդիպումը մասնագետները որակավորում են որպես փոփոխությունների հանդիպում, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել նոր ֆուտբոլիստների ու կատարել է տակտիկական փոփոխություններ։