Արգենտինան առանց Մեսսիի հաղթեց կտրտված ֆուտբոլ խաղացող Իտալիային (տեսանյութ)
Երեկ տեղի ունեցած ընկերական հանդիպումների մեջ ամենահետաքրքիր դիմակայությունը Արգենտինայի ու Իտալիայի ազգային հավաքականների հանդիպումն էր։ Չնայած նրան, որ թիմերը ներկայացան փոքր կորուստներով, այնուամենայնիվ, հետաքրքիր խաղ ստացվեց։
Հանուն արդարության պետք է նշել, որ իտալացիները նման չէին իրենց։ Քննադատները պահանջում են փորձառու մարզչի, ու այդ ամենն արդեն հասկանալի էր դեռ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից։
Իտալիան խաղաց շատ վատ ֆուտբոլ։ Ֆուտբոլիստները չէին հասկանում իրար։ Հավաքականը խաղում էր կտրտված ֆուտբոլ, ու այս ամենն այն դեպքում, երբ խաղադաշտում չկար Լիոնել Մեսսին, ով այդպես էլ դաշտ դուրս չեկավ։
Հիշեցնենք, որ հանդիպման 75-րդ րոպեին հաշիվը բացեց Բանեգան, իսկ 10 րոպե անց այն կրկնապատկեց Լանսինին։