5 րոպեում՝ 2 գոլ․ Սալլահ VS Ռոնալդու դիմակայությունն ու պորտուգալացու երկրորդ երիտասարդությունը (տեսանյութ)
Այս օրերին ֆուտբոլային աշխարհում ընկերական հանդիպումներ են։ Ազգային ընտրանիները մրցում են միմյանց դեմ։ Մի շարք հետաքրքիր դիմակայություների կողքին կային նաև հանդիպումներ, որտեղ հետաքրքիր էր հետևել այդ թիմի մի քանի անհատականությունների խաղը։
Այդպիսի հանդիպումներից էր Պորգուգալիայի և Եգիպտոսի հավաքականների դիմակայությունը։ Մինչ հանդիպումը, բոլորն արդեն վստահ էին, որ այստեղ տեղի է ունենալու Ռոնալդուի և Սալլահի դիմակայությունը։ Մասնագետները չէին սխալվում, քանի որ այդպես էլ եղավ։
Հանդիպման 56-րդ րոպեին Սալլահն առաջ մղեց իր թիմին, ու այդ հաղթական հաշիվը պահպանվեց մինչև գրեթե խաղավարտ։ 90-րդ րոպեին, երբ թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, գործի դրվեց Ռոնալդուի մեքենան։
Պորտուգալացին նախ հավասարեցրեց հաշիվը, ապա ավելացված ժամանակում գրավեց Եգիպտոսի դարպասն ու իր հավաքականին հաղթանակ պարգևեց։ Քննադատները շարունակում են խոսել, իսկ ի պատասխան դրանց՝ պորտուգալացին իր երկրորդ երիտասարդությունն է ապրում ու շարունակում է գոլեր խփել։