Խոշոր պայթյուն է որոտացել Եգիպտոսում․ կա զոհ և վիրավորներ
Խոշոր պայթյուն է որոտացել Եգիպտոսի Ալեքսանդիրա քաղաքում։ Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան «Տոլիպ» հյուրանոցում, որը գտնվում է Եգիպտոսի 2-րդ ամենամեծ քաղաքի՝ Ալեքսանդրիայի արևելյան մասում։
Ինչպես հաղորդում է Ntv.ru-ն՝ հղում անելով Al Jazeera լրատվական գործակալությանը, պայթյունի հետևանքով օդ է բարձրացել ականապատված ավտոմեքենան։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները, քննիչներն ու փրկարարական ծառայության աշխատակիցները։ Նրանք հաղորդում են, որ պայթյունի հետևանքով կա 1 զոհ և վիրավորներ։
Տեղում քննչական աշխատանքներ են տարվում պարզելու համար պայթյունի հանգամանքները, կազմակերպիչներին ու նպատակը։
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունն իրականացվել է քաղաքի անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու համար։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։