«Իմ կնկա մասին սկսեց որիշ բաներ խոսալ». Սևանում կատարված սպանության մանրամասները (տեսանյութ)
Մարտի 18-ին՝ ժամը 15:45-ին Սևանի մի բնակչուհի ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ մարտի 17-ին ամուսինը՝ Սևանի բնակիչ, 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Ամբողջ գիշերվա ընթացքում ձեռնարկվել են համալիր հետախուզական միջոցառումներ՝ Ներսեսովին տեսնողներ հայտնաբերելու նպատակով: Տեսնողներ չեն գտնվել, բայց հավաստի տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ նա պանվել է: Պարզվել են մի շարք դեպքի հանգամանքներ: Ոստիկանները գտել են դեպքի վայրը, հայտնաբերել ու կասկածանքով բերման ենթարկել Սևանի բնակիչ, 43-ամյա Գարիկ Հայրապետյանին:
Ներսեսովի դին հայտնաբերվել է Սևանի Ցամաքաբերդ թաղամասի չգործող խորտկարանի տարածքում, որտեղ Ներսեսվն ու Հայրապետյանը խորոված էին արել: Դիակի արտաքին զննությամբ դեմքին և գլխին վնասվածքներ են հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ երկաթյա առարկայով և ապակե շշով հասցված հարվածների հետևանք է եղել:
Պարզվել է՝ սպանությունը կատարվել էր մարտի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում:
«Իմ կնկա մասին սկսեց որիշ բաներ խոսալ»,-ասել է Հայրապետյանն ու ներկայացրել այլ մանրամասներ՝ դեպքի մասին:
Մանրամասները ոստիկանության լրատվական ծառայության պատրաստած տեսանությում են: