«ՀԺ». Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. ՀՀԿ-ական
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Նախիջևանում Երևանի չափով տարածք ենք վերահսկում, այդ թվում՝ միջազգային օդանավակայանը: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Երկու օր առաջ նա հայտարարել էր Նախիջևանում 20 հազար հեկտար տարածքի նկատմամբ հայկական կողմի վերահսկողության մասին:
Մեզ զրույցում Հակոբյանը նշել է, որ Նախիջևանում պաշտպանական բալանսի լուրջ փոփոխություն է եղել, իսկ օրինակ Լելե Թեփեի բարձունքի գրավումը հակառակորդի կողմից որևէ նշանակություն չունի:
«2014-ի գործողություններից հետո Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու քաղաքը մեր դիրքապահների կրակային հասանելիության գոտում է հայտնվել: Թե այստեղ քանոնով չափել է պետք, որ խոսքը 20 հազար հետկարի մասին է, թե 17 հազար 230 հեկտարի մասին, դա էական չէ. 800 հեկտարը, որ շահարկվում է, ուրեմն պետք է խոսվի, որ 15,20 անգամ ավելի շատ տարածք մենք Նախիջևանում ենք վերահսկում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում