«Ժամանակ». Ստուգումներ. Կարեն Կարապետյանը որոշել է եկամուտ ունենալ հեղուկ գազի վաճառքից
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԻՆ-ը սկսել է ստուգումներ իրականացնել հեղուկ գազի վաճառքով զբաղվող առևտրային կետերում, դրանց մեծ մասը դադարեցրել է գործունեությունը: Ֆորմալ հիմնավորումը անվտանգության նորմերի ապահովումն է:
Բայց ԱԻՆ մեր աղբյուրը պնդում է, որ ստուգումների հրահանգն իջեցրել է գազի Կարենը՝ նույն ինքը վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջինս համարում է, որ Հայաստանում գազի հետ կապված ամեն ինչ պետք է իր վերահսկողության տակ լինի, ինքը դրանից եկամուտ ունենա: Իսկ հեղուկ գազի առևտրով զբաղվողները մինչև այժմ մի տեսակ անտեսված էին, որովհետև համարվում էր, որ շրջանառության ծավալն այնպիսին չէ, որ ինչ-որ հետաքրքրություն ներկայացնի: Մինչդեռ վերջերս այս ոլորտում աշխուժություն է նկատվել, ինչը և չի վրիպել վարչապետի սրատես աչքից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում