Փաշինյանը չմեկնաբանեց իրեն զիբիլի վեդրոյի մեջ գցելու մասին Պավլիկի խոսքը
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին, քանի որ մարզ է գնացել։
Այդ մասին նա մինչ հանրահավաքի սկսելը հայտնել է լրագրողներին։ ՀԻշեցնենք, որ հանրահավաքն ուղղված էր Ժիրայր Սէֆիլյանի դատավճռի դեմ։
Բայց պարզվում է միայն մարզ մեկնելը չէ եղել պատճառը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկամամբ ճակատի անունից տարբեր հայտարարություններ են հնչում․ «Կարծում եմ՝ մինչև միասնական դիրքորոշում չորդեգրի ճակատն այս հարցում, թեման կմնա առկախված»:
Նիկոլ Փաշինայանը ըստ էության չմեկնաբանեց «Սասնա ծռերի» հեռախոսազրույցների վերծանումը, որոնցից մեկում Պավլիկ Մանուկյանն ասել էր, թե «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը, քարով խփեք գլխին․․․ »:
«Ինձ հետաքրքիր է՝ Պավլիկ Մանուկյանը Սերժ Սարգսյանի մասին իր հեռախոսազրույցներում ոչինչ չի՞ ասել, ինչի՞ չեն հրապարակում: Ես առաջարկում եմ՝ Սերժ Սարգսյանի մասին ասվածը հրապարակվի, որից հետո կանդրադառնանք իմ մասին ասվածին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։