Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)
Հասարակություն

Եկեղեցին քանդելու ժամանակ մի մարդ վայր ընկավ ու մահացավ․ Մի տխուր պատմություն քանդված եկեղեցու մասին (ֆոտո)

1937 թվականին սպանվեց Եղիշե Չարենցը։ Չարենցի մահից մոտ 15 տարի հետո Ամիրյան փողոցում Խորհրդային իշխանությունները քանդեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու տեղում կառուցեցին դպրոց, որն էլ կրեց Չարենցի անունը։ Ամբողջ կյանքում իր ազգին ու ժողովրդին ծառայած, կյանքի վերջին տարիներին Խորհրդային իշխանությունների դեմ պայքարած, այդ նույն իշխանությունների ձեռքով սպանված Չարենցի մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ իր մահից մոտ 2 տասնամյակ անց կքանդեն եկեղեցի ու դրա փոխարեն կկառուցեն դպրոց, որն էլ կկրի իր անունը։ 

Չարենցը հավատարիմ մնաց Հայ Առաքելական եկեղեցուն։ Նա չգրեց ու չտպագրեց և ոչ մի ստեղծագործություն «Անաստված» թերթում, բայց նույն ժամանակ այդ թերթում աթեիստական ստեղծագործություններ, հոդվածներ ու զեկույցներ էին գրում Խաչիկ Դաշտենցը, Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանն ու այդ ժամանակաշրջանի մի շարք հեղինակավոր գրողներ։ Իսկ այդ ժամանակաշրջանում ապրած մարդիկ իրենց հուշերում գրել, կամ ապագա սերունդներին փոխանցել են մի շարք արժեքավոր տեղեկություններ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին, որն իր շքեղությամբ ու գեղեցկությամբ համարվում էր Երևանի կենտրոնում գտնվող 3 գլխավոր ( Սուրբ Պողոս-Պետրոս, Նիկոլաևյան ուղղափառ Սուրբ Աննայի) եկեղեցիներից մեկը։

Գրիգոր Լուսավորիչը Երևանում ամենաուշն էր կառուցվել։ Այն սկսել է կառուցվել 1869 թվականին ու վերջնականապես իր ավարտին է հասել 1900 թվականին։ Բայց եկեղեցին երկար կյանք չունեցավ, քանի որ 1940-ականներին բոլշևիկների վանդալային ձեռքերը կարողացան քանդել այդ ու ուրիշ այլ հրաշալի կառույցներ։

70-ամյա Բադալյան Օֆելյան հիշում է իր մոր պատմությունները, ով տեսել էր այդ եկեղեցին, անգամ սովորել էր եկեղեցուն կից երգչախմբում։

«Մայրս՝ երջանկահիշատակ Երանուհի Բադալյանը, Ղարսից էր։ Իրենց ընտանիքով գաղթել էին այստեղ՝ Արևելյան Հայաստան ու հաստատվել Երևանում։ Հիշում եմ՝ պատմում էր ու ասում, որ եկեղեցին Երևանի շքեղությունն էր։ Պատմում էր, որ եկեղեցուն կից կար երգչախումբ, որտեղ երգել էր մայրս ու իր քույրը։ Ամեն անգամ, երբ մայրս պատմում էր, թե ինչպես քանդեցին եկեղեցին, աչքերը արցունքով էին լցվում։ Հիմա ես էլ ամեն անգամ մորս պատմությունը հիշելիս լաց եմ լինում։Երբ սկսեցին քանդել Երևանի եկեղեցիները, ամբողջ քաղաքը տրագեդիայի մեջ էր։Մարդիկ լալիս էին, սգում, չէին հասկանում, թե ինչպես կարելի է քանդել եկեղեցին ու դրա տեղում այլ բան կառուցել։ Նույնիսկ պատմում էր, որ եկեղեցին քանդելու ժամանակ մի մարդ եկեղեցու վրայից ցած էր ընկել ու մահացել։Երևանում ասում էին, որ դա Աստծո ձեռքի գործն էր»։
Տիկին Օֆելյան վերջին նախադասությունն ասաց, մատներով մաքրեց արցունքները, ձեռքերը դրեց փեշերին ու այլևս չկարողացավ խոսել։

Եկեղեցին տեսել էր նաև Եղիշե Չարենցի դպրոցի երջանկահիշատակ հավաքարարը, ում պատմությունները հիշում են դպրոցի այն ուսուցիչները, ովքեր շփվել ու լսել են այդ կնոջը։

«Նա պատմում էր, որ դպրոցը կառուցեցին եկեղեցու հիմքերի վրա, քանի որ եկեղեցին շատ ամուր էր։ Անգամ ասում էր, որ տանը եկեղեցու հիմքերից քարի կտորներ ունի պահած։ Նա նույնիսկ հիշում էր եկեղեցու խորաններից մեկի գտնվելու վայրը։ Այդ մասում դասասենյակն է։ Նա ամեն օր այդ մասում մոմ էր վառում ու աղոթում։ Բարի կին էր։ Բացառիկ էր, քանի որ տեսել ու աղոթել էր այդ եկեղեցում»։

Այդ եկեղեցում աղոթած մարդիկ այլևս չկա։ Կամ միգուցե կան ու ապրում են։Նրանք հիշում են Երևանի մեծ ու գեղեցիկ եկեղեցին, հիշում են Հին Երևանի Ամիրյան փողոցը, փողոցի անցուդարձը, մարդկանց դեմքերն ու անցյալի հոտը։ Տարիներ հետո նրանք նույնպես չեն լինի, կմնան հիշողություններն ու պատմությունները այն մասին, որ Եղիշե Չարենցի դպրոցի տեղում մի շքեղ ու գեղեցիկ եկեղեցի կար, անունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, որը քանդեցին բոլշևիկները։

Ա․ Զ․