Ֆրանսիայում սուպերմարկետում ԻՊ կողմնակիցները պատանդներ են վերցրել, վիրավորել են ոստիկանի
Այսօր ֆրանսիական սուպերմարկետում փոխհրաձգության ժամանակ ոստիկան է վիրավորվել: Սուպերմարկետում անհայտ անձինք պատանդներ էին վերցրել` Թուլուզ քաղաքից ոչ հեռու գտնվող Տրեբ բնակավայրում: Հաղորդում է Interfax-ը:
Սուպերմարկետը գրոհողներից մեկը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ իրենց կապի մասին:
Պատանդների թիվը դեռևս հստակ չէ:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված անձինք ներխուժել էին սուպերմարկետ և պատանդներ վերցրել: Դեպքի վայր են ժամանել ֆրանսիական ժանդարմերիայի ահաբեկչական ստորաբաժանումները, տարածքը շրջափակված է: