Վլադիմիր Պուտինը հետևում է Ադոլֆ Հիտլերի օրինակին․ ի՞նչ PR քայլ է անում Ռուսաստանի նախագահը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆուտբոլի աշխարհի խաղերն օգտագործում է որպես PR , ինչպես ժամանակին արել է Ադոլֆ Հիտլերը՝ 1936 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս հայտարարությանն ի պատասխան՝ ասել է, որ Բորիս Ջոնսոնը, ի դեմս Ռուսաստանի, ստեղծում է թշնամու կերպար և փորձում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի խաղերը: Ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Ջոնսոնը համաձայնվել է լեյբորիստ պատգամավոր Իյեն Օսթինի հետ, որ Պուտինն աշխարհի խաղերի միջոցով փորձում է լավ լույսի տակ ներկայացնել իր խոսքերով կոռումպացված Ռուսաստանը:
Նա հավելել է նաև, որ ռուսական կողմի հետ պետք է քննարկի Ռուսաստան մեկնող անգլիացի ֆուտբոլասերների անվտանգության ու ապահովության հետ կապված հարցերը: Լեյբորիստ պատգամավոր Օսթինն ասել է, որ ինքը ֆուտբոլ շատ է սիրում, սակայն այն միտքը, որ հաղթողին Աշխարհի գավաթը հանձնելու է Վլադիմիր Պուտինը, իրեն սարսափեցնում է: